ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություն. տրակտորներ բաժանելը ԲՀԿ-ի քարոզարշավի մաս է հանդիսանում - Mediamax.am

4619 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություն. տրակտորներ բաժանելը ԲՀԿ-ի քարոզարշավի մաս է հանդիսանում


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը:

«Ապրիլի 8-ին մեկնարկած քարոզարշավն ակտիվ է ընթանում: Ընտրությունների մասնակիցները հիմնականում կարողանում են քարոզարշավ վարել, նրանց տրամադրվել են անվճար տարածքներ ու անվճար վայրեր` պաստառեր փակցնելու համար: Սակայն եղել են նաեւ քարոզչությանը խոչընդոտելու փորձեր, մասնավորապես` բռնությամբ ուղեկցված երկու միջադեպ Երեւանում», - ասված է զեկույցում:

«Դիտորդական առաքելությունը արձանագրել է Ընտրական Օրենսգրքի խախտման դեպքեր: Մասնավորապես, քարոզչություն է իրականացվել դպրոցներում, աշակերտներին եւ ուսուցիչներին հորդորել են մասնակցել ՀՀԿ-ի նախընտրական միջոցառումներին: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին պատկանող բիզնեսը տրակտորներ է բաժանում մի քանի մարզերում, ինչը փաստացի հանդիսանում է կուսակցության քարոզարշավի մասը», - ասված է զեկույցում:

 

Դիտորդական առաքելությունը նշում է, որ եթե մինչեւ քարոզարշավի մեկնարկը ՀՀ նախագահը եւ կառավարության անդամները դիտարկված ԶԼՄ-ներում չափազանց ծավալուն լուսաբանում էին ստանում, «ապրիլի 8-ից հետո դա զգալիորեն նվազել է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին