Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ միջազգային կառույցներում փոխգործակցություն, առեւտրատնտեսական կապեր, տրանսպորտային ենթակառուցվածքներ, համագործակցություն էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։
Կարեւորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: