Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին» - Mediamax.am

2465 դիտում

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds)։

Գագաթնաժողովի 300 ներկայացուցիչները անդրադարձել են համաշխարհային տնտեսության միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, խոսել են այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանը եւ անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

 

Ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների եւ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին