Էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

3220 դիտում

Էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը՝ Արգենտինայում կայացած G20 գագաթաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ։

Prensa Armenia գործակալության փոխանցմամբ, հայկական ծագմամբ լրագրողը Էրդողանին հարց է ուղղել փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ եւ ավելացրել է. «Ես Հայոց Ցեղասպանությունից տուժած ընտանիքի ժառանգ եմ»:

 

«Թուրքիան չի կարող մեղադրվել հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ցեղասպանությանը վերաբերող հարցը պետք է թողնենք պատմաբանների քննարկման տիրույթում եւ լսենք, թե նրանք ինչ են ասում։ Ես կարող եմ վստահորեն ասել, որ դա մեր պատմության մասը չէ, եւ մենք պատրաստ ենք ներգրավվել ցանկացած քննարկման մեջ», - ասել է Էրդողանը:

 

«Դուք գիտե՞ք, թե այս պահին քանի հայ է ապրում իմ երկրում։ Հարյուր հազարավորներ, որոնցից մոտ 30 000-ը քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ առանց փաստաթղթերի։ Նրանք փախել են Հայաստանից՝ Թուրքիայում հաստատվելու համար։ Եվ մենք նրանց թույլ ենք տվել այդպես անել։ Ընդհանուր առմամբ, 100 000 հայ է ապրում մեր երկրում։ Նրանք երբեք խտրականության չեն ենթարկվել իրենց ազգության համար, մենք երբեւէ որեւէ հայի չենք արտաքսել այս հիմքերով։ Մենք շատ մարդասեր ենք եւ կշարունակենք այդպես վարվել հետագայում եւս»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին