Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նախագահի երդմնակալությանը - Mediamax.am

3335 դիտում

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նախագահի երդմնակալությանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին կմեկնի Վրաստան:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թելավի քաղաքում Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: 

 

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Վրաստանում եղել էր այս տարվա մայիսի վերջին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին