Սենատը պետք է հաստատի Լին Թրեյսիին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում - Mediamax.am

2598 դիտում

Սենատը պետք է հաստատի Լին Թրեյսիին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


Լուսանկարը` http://muntr.org/


Երեւան: Մեդիամաքս: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Սենատը կհաստատի Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը: 

 

Ներկայում Լին Թրեյսին աշխատում է ԱՄՆ Պետական դեպարտամենտում՝ որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ Ավելի վաղ Լին Թրեյսին աշխատել է  Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ զբաղեցնելով առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ Աշգաբադում ԱՄՆ դեսպանատանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին