Լավրովի հայտարարությունը հստակեցվել է - Mediamax.am

10561 դիտում

Լավրովի հայտարարությունը հստակեցվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված է Սերգեյ Լավրովի՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հարցերի պատասխանների ամբողջական տարբերակը, որը հստակություն է մտցնում Հայաստանին վերաբերող նրա արված հայտարարության վերաբերյալ:

Մեդիամաքսը նշում է, որ դեկտեմբերի 17-ին ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչում էին Լավրովի խոսքերն այն մասին, որ Երեւանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում: 

 

Մեդիամաքսը նշում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված տարբերակում Լավրովի խոսքերը մեջբերված են այսպես.

 

«Հայաստանի հետ մենք ավարտում ենք փաստաթղթի պատրաստումը, որը կերաշխավորի այն, որ օտարերկրյա զինվորականները ներկա չեն լինելու այդ կենսաբանական լաբորատորիաներում»:

 

Դեկտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.

 

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: 

 

Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին