«ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Հայաստանին», ասել է Կարասինը - Mediamax.am

4715 դիտում

«ԱՄՆ-ը շանտաժի է ենթարկում Հայաստանին», ասել է Կարասինը


Լուսանկարը` https://www.neweurope.eu/


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «քաջություն կգտնի՝ դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պետքարտուղար Գրիգորի Կարասինը:

 

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին վերջերս Երեւան կատարած այցը, որի ընթացքում վերջինս Հայաստանի իշխանություններին խորհուրդ էր տվել «ազատվել պատմական կլիշեներից միջազգային հարաբերություններում», ռուս դիվանագետն ասել է.

 

«Եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմն է, ապա կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպիսի ճնշում է գործարկվում կուլիսների հետեւում»: 

 

«Այս տարի երկրում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը երկրի ներքին եւ արտաքին հարցերին ավելի ու ավելի աննրբանկատ է դառնում»,- ավելացրել է նա:  

 

«Հուսանք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է անհրաժեշտ մանդատը, իր մեջ քաջություն կգտնի՝ բաց արտաքին շանտաժին եւ ճնշմանը դիմակայելու համար եւ կպաշտպանի որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին