Ադրբեջանի 2019 թ.ռազմական բյուջեն կկազմի $ 2 մլրդ - Mediamax.am

5311 դիտում

Ադրբեջանի 2019 թ.ռազմական բյուջեն կկազմի $ 2 մլրդ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2019 թվականին կկազմի 3,37 մլրդ մանաթ ($ 1,99 մլրդ):

Ինտերֆաքսի հաղորդման համաձայն, այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիքովը:

 

2018 թ-ի համեմատ պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի աճը կկազմի 4.6%:

 

Գլխավոր շտաբի պետը հավելել է, որ պաշտպանության բյուջեի ավելացումը հնարավորություն է տվել զինել ադրբեջանական բանակը սպառազինության եւ տեխնիկայի նոր տեսակներով: 

 

«Այս ուղղությամբ աճ է սպասվում ընթացիկ տարում եւս», - նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին