Բրիտանական խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը - Mediamax.am

4699 դիտում

Բրիտանական խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


Լուսանկարը` https://www.ilimvemedeniyet.com


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

 

 

Ավելի վաղ համաձայնագիրը վավերացրել են Բուլղարիայի, Դանիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Լատվիայի, Մալթայի, Լեհաստանի եւ Հայաստանի խորհրդարանները։

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել: 

 

 

«Մենք կարծում ենք, որ վավերացումն ընթանում է նորմալ տեմպով»,- նշել է դեսպանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին