ԵԽ-ն նշում է Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խոսքի մասին - Mediamax.am

4563 դիտում

ԵԽ-ն նշում է Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խոսքի մասին


Լուսանկարը` 112.international


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհուրդն արձանագրել է, որ Ադրբեջանի հասարակությունում Հայաստանի հանդեպ ատելության խոսքը մշտական բնույթ է կրում։

Այս մասին նշվում է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի այսօր հրապարակած զեկույցում։

 

«Ադրբեջանում բազմազանության հանդեպ եղած դրական մոտեցումը կտրուկ հակադրվում է հարեւան Հայաստանի դեմ մշտական թշնամական խոսքին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանք է»,- ասված է զեկույցում:

 

Անդրադառնալով Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ԵԽ-ն նշում է.

 

«Իշխանություններն աջակցում են ազգային փոքրամասնություններին՝ արտահայտելու իրենց մշակութային ինքնությունը։ Այդուհանդերձ, ազգային փոքրամասնությունների համար համապարփակ օրենսդրական եւ կառուցողական մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաեւ ազատ արտահայտվելու եւ հավաքներ իրականացնելու սահմանափակումներն այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որում փոքրամասնությունները չեն կարողանում ամբողջությամբ արտահայտել իրենց իրավունքները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին