Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա - Mediamax.am

3864 դիտում

Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա


Լուսանկարը` internationsgmbh.netdna-ssl.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Կատարում դեսպանություն ստեղծել, որի նստավայրը կլինի Դոհան:

Կատարում Հայաստանի դեսպանության պահպանման տարեկան ծախսը կազմում է $ 192 584, որից $ 110 000-ն առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ $ 82 584-ը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից։

 

Կատարական կողմը կտրամադրի նաեւ ՀՀ դեսպանության համար տարածք, դեսպանի համար կեցավայր եւ երկու ավտոմեքենա:

 

Կատարը իր հերթին պատրաստակամություն է հայտնել Երեւանում բացել դեսպանություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին