Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են նոր ծրագրեր իրագործել - Mediamax.am

4222 դիտում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստ են նոր ծրագրեր իրագործել


Լուսանկարը` ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսն այսօր Երեւանում քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր։

ԱԺ-ում նշել են, որ կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում:

 

Ռոզարիա Պուգլիսը կարեւորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարեւոր գործընկերներից է: 

 

Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման (Building Integrity) ծրագրերին եւ դրան առնչվող խնդիրներին:

 

Կողմերն անդրադարձել են մարտի 11-18-ը Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին: 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին