Հայաստան-ՆԱՏՕ կապերի համար «քաղաքական խոչընդոտներ չկան» - Mediamax.am

2446 դիտում

Հայաստան-ՆԱՏՕ կապերի համար «քաղաքական խոչընդոտներ չկան»


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր ասել է, որ դաշինքի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար «որեւէ քաղաքական խոչընդոտներ չկան»:

Ջեյմս Ապատուրայն այսօր հանդիպել է լրագրողներին Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում: Մեդիամաքսը ներկայացնում է ասուլիսի հիմնական դրվագները:

 

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին

 

Այն ողջ ընթացքում, որ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները զարգացել են կայուն եւ հաստատակամ կերպով, եւ դա շարունակվում է: Հայաստանի նախագահի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ իմ այսօրվա հանդիպումները վկայում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական առաջնահերթությունները չեն փոխվել:

 

Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին՝ Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններում ձեր երկրի էական մասնակցության համար: 

 

Ջեյմս Ապատուրայը Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանը չի սահմանափակվում միայն ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններով եւ մասնակցում է նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին

 

Առաջին ուղերձը, որը ստացանք Հայաստանի նոր կառավարությունից՝ ի դեմս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, այն էր, որ իշխանությունները պատրաստ են ակտիվ միջոցներ ձեռնարկել զինված ուժերում թափանցիկության ավելացման եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այդ ջանքերին եւ քննարկել աջակցության հնարավոր ընդլայնումը:

 

Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության մասին

 

ՆԱՏՕ-ն այս թեմայով դիրքորոշում չի հայտնել եւ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ կհայտնի: 

 

Ջեյմս Ապատուրայը Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այսօր քննարկել ենք այդ հարցը Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ, եւ ես լսեցի նրանց դիրքորոշումը հայկական համայնքի համար այդ առաքելության կարեւորության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին