Կրեմլը ուզում է գնահատել Հայաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները - Mediamax.am

5907 դիտում

Կրեմլը ուզում է գնահատել Հայաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները


Լուսանկարը` http://www.kotomka.com


Երեւան: Մեդիամաքս: Կրեմլը հետազոտություն է պատվիրել` Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները գնահատելու համար:

Այդ մասին այսօր գրում է РБК Daily պարբերականը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից պետական գնումների պորտալի միջոցով արված պատվերը: 

 

Կրեմլի կողմից պատվիրված հետազոտությունների արժեքը նախկին սովետական տարածքի տարբեր երկրների համար կազմում է 400 հազարից մինչեւ 1 մլն 400 հազար ռուբլի:

 

Բոլոր պատվերները պետք է կատարվեն մինչեւ 2012 թվականի նոյեմբերը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին