Միջնորդները ԵԽԽՎ-ին հորդորում են չվտանգել ԼՂ բանակցությունները - Mediamax.am

8113 դիտում

Միջնորդները ԵԽԽՎ-ին հորդորում են չվտանգել ԼՂ բանակցությունները


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել միջնորդների մանդատին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա բանակցություններին:

Այս մասին ասված է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ:

 

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին մեկնարկող՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում ներառված է հակահայկական երկու բանաձեւ, որոնք աղավաղում են Արցախյան հիմնախնդիրը:

 

«Մենք հասկանում ենք, որ ԵԽԽՎ-ն մոտ ապագայում անդրադառնալու է այդ բանաձեւերին: Ուստի հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ տարածաշրջանային ու միջազգային մյուս կազմակերպություններին, որ Մինսկի խումբը մնում է բանակցությունների միակ ընդունված ձեւաչափը: Մենք բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել քայլեր, որոնք կարող ենք վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը եւ բարդություններ ստեղծել հետագա բանակցությունների համար»,- հայտարարել են միջնորդները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին