Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են կնքել - Mediamax.am

3233 դիտում

Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են կնքել


Լուսանկարը` http://www.nkr.am


Երեւան: Մեդիամաքս: Արցախի եւ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ այսօր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Փետրվարի 18-ից Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայում:

 

«Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ եւ բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է նաեւ համատեղ միջոցառումների եւ ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման եւ ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում», - հաղորդել են Արցախի ԱԳՆ-ից:

 

Մասիս Մայիլյանի եւ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւի հանդիպմանը քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության եւ երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին