ԵԱՀԿ-ում «կառուցողական» են գնահատում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը - Mediamax.am

3642 դիտում

ԵԱՀԿ-ում «կառուցողական» են գնահատում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը


Միրոսլավ Լայչակը
Միրոսլավ Լայչակը

Լուսանկարը` https://www.napalete.sk/


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ողջունել է մարտի 29-ին Վիեննայում կայացած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների «կառուցողական մթնոլորտը»:

Այս մասին Միրոսլավ Լայչակը նշել է Բրատիսլավայում Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը:

 

ԵԱՀԿ նախագահը ողջունել է առաջնորդների հանձնառությունը՝ ձեռնարկելու հետագա շոշափելի քայլեր՝ հակամարտության համար խաղաղ լուծում գտնելու նպատակով:

 

«Մենք շարունակում ենք դրական գնահատել եւ լիովին աջակցել այս գործընթացն ու առաջնորդների հանձնառությունը՝ հրադադարն ամրապնդելու եւ մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- ասել է Միրոսլավ Լայչակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին