Դեկտեմբերի 9-ին exit-poll չի իրականացվի - Mediamax.am

exclusive
1886 դիտում

Դեկտեմբերի 9-ին exit-poll չի իրականացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը դիմել էր Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող մի քանի կազմակերպությունների՝ պարզելու, թե արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը անցկացվելու է exit-poll:

«Բրեվիս» ընկերությունը, Հայկական սոցիոլոգիական ասոցիացան  եւ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն Մեդիամաքսին հայտնեցին, որ դեկտեմբերի 9-ին չեն պատրաստվում exit-poll իրականացնել:

 

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2017թ. ապրիլի 2-ին exit-poll իրականացրեցին The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: Այն անցկացվեց ՀՀ ամբողջ տարածքում, համապատասխան մեթոդաբանությամբ ընտրված 125 ընտրատեղամասերում:

 

Exit-poll իրականացվել էր նաեւ 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին