Ուրշուլա Գաչեկ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն աննախադեպ էին - Mediamax.am

3105 դիտում

Ուրշուլա Գաչեկ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն աննախադեպ էին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկն այսօր ասել է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն աննախադեպ էին։

«Այս ընտրությունների ժամանակ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պահպանվել եւ պաշտպանվել են։ Ընտրողների եւ թեկնածուների նկատմամբ հետապնդումներ չեն արձանագրվել»,- ասել է Ուրշուլա Գաչեկը։

 

Նրա խոսքով, ընտրական գործընթացի հանդեպ քաղաքացիների վստահությունը շատ բարձր է եղել։

 

«Մի բան կարող եմ ասել՝ Հայաստանում մինչ օրս նման ընտրություններ չէին եղել»,-ընդգծել է նա։

 

Ուրշուլա Գաչեկն նշել է, որ մի շարք թերություններ եւս արձանագրվել են, որոնք հիմնականում կապված են օրենսդրական դաշտի կարգավորումների հետ։ 

 

«Նշել ենք, որ քարոզարշավների ֆինանսավորման գործընթացները պետք է լինեն հավասար եւ թափանցիկ։ Մենք պատրաստ ենք օգնել վերացնել այն բոլոր թերությունները, որոնք դեռեւս առկա են»,- նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին