ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին - Mediamax.am

3875 դիտում

ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների համար, «որոնք ԵԱՀԿ-ն գնահատել է ազատ եւ թափանցիկ»:

«ՆԱՏՕ-ն միշտ բարեկամական եւ բարդություններից զերծ գործընկերություն է ունեցել Հայաստանի հետ, եւ ես համոզված եմ, որ այն շարունակվելու է:

 

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի բարեփոխումներին այն ոլորտներում, որոնք կառավարությունն առաջնային կհամարի, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը: Շնորհակալ ենք Հայաստանին՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար», - ասել է Ջեյմս Ապատուրայը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին