ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ կարծիքը Հայաստանի ընտրությունների մասին - Mediamax.am

3715 դիտում

ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ կարծիքը Հայաստանի ընտրությունների մասին


Ռոբերտ Պալադինոն
Ռոբերտ Պալադինոն

Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները շնորհավորում են Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների կապակցությամբ:

«Ողջունում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գնահատականն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, եւ թեկնածուները ազատ քարոզարշավ վարելու հնարավորություն ունեին:

 

ԱՄՆ կիսում է ԵԱՀԿ նախնական եզրակացությունն այն մասին, որ ընտրական գործընթացը լայն հասարակական վստահություն էր վայելում՝ հարգելով հիմնական ազատությունները: Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել ԵԱՀԿ եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները ապագա ընտրությունների համար», - ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխխոսնակ Ռոբերտ Պալադինոն:

 

«Այս տարի Հայաստանում նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան: 27 տարիների ընթացքում ԱՄՆ-ը աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ այդ աջակցությունը շարունակվելու է: Ակնկալում ենք աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի եւ կառավարության հետ՝ մեր երկկողմ գործընկերությունը խորացնելու, օրենքի գերակայություն ու ժողովրդավարական հաստատությունները ուժեղացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, առեւտուրն ու ներդրումները խթանելու, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունն ապահովելու համար», - ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին