Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը - Mediamax.am

6024 դիտում

Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը, որն առաջադրված միակն թեկնածուն էր:

Նրա օգտին կողմ է քվեարկել 132 պատգամավորից 131-ը։ 

 

Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ 

 

Նախընտրական ելույթի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ վերջին ամիսներին փորձել է բանակցային եւ գործընկերային լինել քաղաքական դաշտի ամենատարբեր ուժերի հետ։

 

«Ճիշտ այդպիսին են լինելու նաեւ իմ հետագա ջանքերը։ Խորին հարգանքով եւ բարձր գնահատանքով վերաբերելով ընդդիմության դերին՝ ինքս, որպես իշխող մեծամասնության ներկայացուցիչ, որը ոչ հեռու անցյալում ընդդմիադիր պատգամավոր էր, ամեն ինչ անելու եմ բոլոր խմբակցությունների հետ կառուցողական եւ արդյունավետ երկխոսության համար»,- ասել է Արարատ Միրզոյանը: 

 

Մինչ այս նա զբաղեցնում էր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին