Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից - Mediamax.am

2627 դիտում

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից


Ավետ Ադոնցը
Ավետ Ադոնցը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ավետ Ադոնցը դեսպան էր նշանակվել Իսպանիայում 2014թ. օգոստոսին: Մինչ այդ նա Հայաստանի դեսպանն էր Բելգիայում եւ Եվրամիությունում: 

 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահը Սահակ Սարգսյանին նշանակել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին