Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Բախտաձեի հետ - Mediamax.am

3649 դիտում

Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Բախտաձեի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիսիում:

Վրաստանի կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ  շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը բոլոր ոլորտներում:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկա Բախտաձեն կարճատեւ հանդիպում են ունեցել նաեւ հայերով բնակեցված Բոլնիսի գյուղի բնակիչների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին