Նախագահը հինգ «հին» եւ մեկ նոր նախարար է նշանակել - Mediamax.am

5288 դիտում

Նախագահը հինգ «հին» եւ մեկ նոր նախարար է նշանակել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների նշանակման մասին:

Մասնավորապես, նախագահի հրամանագրերով Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար:

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի Մանե Թանդիլյանին:

 

Նախորդ կառավարությունում Զարուհի Բաթոյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին