Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը - Mediamax.am

5536 դիտում

Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ձայների 82 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է կառավարության հնգամյա ծրագիրը:

Կառավարության ծրագրին կողմ են քվեարկել «Իմ քայլը», դեմ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծել է, որ կառավարությունն ունի պատասխանատվության եւ անելիքների իր բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը։ 

 

«Ես այսօր սկսում եմ իմ քաղաքական քայլարշավը դեպի տնտեսական հեղափոխություն, եւ ով քայլ ունի անելու, թող անի, ով ուզում է անցնի այդ ճանապարհը, թող անցնի ինձ հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։ 

 

Մեդիամաքսն ավելի վաղ առանձնացրել էր կառավարության ծրագրի կրթությանը եւ գիտությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանական քաղաքականությանը վերաբերող դրույթները։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին