Զոհրաբ Մնացականյան. Դոնորների համաժողովի անցկացման ժամկետ սահմանված չէ - Mediamax.am

4736 դիտում

Զոհրաբ Մնացականյան. Դոնորների համաժողովի անցկացման ժամկետ սահմանված չէ


 ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար Եվրամիության կողմից կազմակերպվելիք դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողովի «անցկացման հաստատված ժամկետ չի եղել»:

Այսօր պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այս հարցի վերաբերյալ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակի կողմից արված մեկնաբանության մեջ եւս «խոսք չի գնում համաժողովի հետաձգման մասին»:

 

«Խոսքը գնում է համաժողովի նախապատրաստման մասին: Նման միջոցառման որակյալ կազմակերպումը լուրջ աշխատանք եւ ժամանակ է պահանջում: Մենք ցանկանում ենք այն արագ, բայց նաեւ որակով կազմակերպել»,- մանրամասնել է փոխնախարարը:

 

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ դոնորների համաժողովի անցկացումը մնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում եւ ներկայումս կողմերը քննարկում են միջոցառման անցկացման հարցերը:

 

Փոխնախարարի խոսքով, Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են համընդհանուր արժեքների վրա եւ համաժողովի ժամկետները այլ հարցերի հետ փոխկապակցելը «պարզունակություն է»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին