Kempinski-ն ՀՀ ԱԳՆ-ի շենքի վրա «աչք չունի» - Mediamax.am

exclusive
8284 դիտում

Kempinski-ն ՀՀ ԱԳՆ-ի շենքի վրա «աչք չունի»


ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ապագա Kempinski հյուրանոցը գտնվելու է արտգործնախարարության շենքից ոչ հեռու, սակայն ոչ մի կապ չի ունենա Հանրապետության հրապարակի վրա տեղակայված ԱԳՆ շենքի հետ:

Այդ մասին Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Kempinski-ի Արեւելյան Եվրոպայում հասարակության հետ կապերի պատասխանատու Լանա Մելնիկովան` մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների հրապարակումները այն մասին, որ Հայաստանի ԱԳ եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների շենքները փոխանցվելու են Kempinski հյուրանոցին:

 

Այս տարվա փետրվարին տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Կեմպինսկի Երեւան» հյուրանոցը կլինի Kempinski-ի առաջին նախագիծը Հայաստանում եւ կտեղակայվի Ամիրյան փողոցի վրա, արտգործնախարարության շենքի մոտակայքում:

 

Երեւանի ապագա Kempinski հյուրանոցը գտնվելու է արտգործնախարարության շենքից ոչ հեռու, սակայն ոչ մի կապ չի ունենա Հանրապետության հրապարակի վրա տեղակայված ԱԳՆ շենքի հետ:

 

«Շքեղ հինգաստղանի հյուրանոցը իր հյուրերին կառաջարկի 150 սենյակներ եւ լյուքս համարներ», - ասված էր մամուլի հաղորդագրությունում: Նշվում էր նաեւ, որ հյուրանոցի բացումը նախատեսված է 2013 թ.-ին:

 

Ըստ Մեդիամաքսի տեղեկությունների, շենքը, որտեղ կտեղակայվի «Կեմպինսկի Երեւան» հյուրանոցը, պատկանում է մոսկովյան «Յունիաստրում բանկ»-ի նախագահ Գագիկ Զաքարյանին: Ըստ մեր տեղեկությունների, «Կեմպինսկի Երեւան» նախագծում նրա գործընկեր է հանդիսանում «Ռուցոգ» ներդրումային եւ շինարարական հոլդինգը, որի սեփականատերն է Մոսկվայում ապրող հայազգի գործարար: Ներկայումս «Ռուցոգ»-ը Մոսկվայում իրականացնում է «Նիկոլսկայա Կեմպինսկի Մոսկվա» հյուրանոցի շինարարությունը, որի բացումը նախատեսված է 2012 թ.-ին: 

Մեր ընտրանին