«Տաշիրը» չի հաստատում ՀԷՑ-ը գնելու մասին լուրը - Mediamax.am

exclusive
8101 դիտում

«Տաշիրը» չի հաստատում ՀԷՑ-ը գնելու մասին լուրը


Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանը

Լուսանկարը` «Տաշիր»


Երեւան: Մեդիամաքս: «Տաշիր» ընկերությունների խումբը չի հաստատում լուրերն այն մասին, որ հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրը:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին ասել է «Տաշիր»-ի մամուլի քարտուղար Զառա Աճեմյանը:

 

Այսօր հրապարակումներ են եղել այն մասին, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի ետեւում կանգնած է Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը:

 

«Մենք չենք մեկնաբանում այդ տեղեկատվությունը», - հավելել է Զառա Աճեմյանը:

 

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտի որոշման նախագծին:

 

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ. նոյեմբերի 30-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին