«Հիմա կգամ»` Երեւանում հիշել են Ջիմ Թորոսյանին - Mediamax.am

3637 դիտում

«Հիմա կգամ»` Երեւանում հիշել են Ջիմ Թորոսյանին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հուլիսի 20-ին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան եւ արվեստանոց» ցուցահանդեսը` նվիրված ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի 90-ամյակին:

 

Ցուցադրությանը ներկայացված են ճարտարապետի էսքիզային նախագծերը, կառուցված ու չկառուցված շինությունների գծագրերը, աշխատանքների լուսանկարները:

 

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը նշել է, որ ցուցահանդեսը պիտի կոչվեր «Ծանոթ ու անծանոթ Ջիմ Թորոսյանը»: Սակայն արխիվում գտնելով մի թուղթ, որի վրա ճարտարապետը գրել էր՝ «Հիմա կգամ», որոշեցին հենց այդպես էլ անվանել ցուցահանդեսը:

 

«Նա կարծես չի հեռացել ու իսկապես հիմա կգա: Ջիմ Պետրովիչն ասում էր, որ ժամանակի ընթացքում շինությունը կարող է ամեն կերպ փոխվել, նույնիսկ ֆունկցիոնալ առումով՝ կախված պահանջներից, շրջակա միջավայրի թելադրանքից: Միակ անփոփոխ չափանիշը գեղագիտական կատարելությունն է. ճարտարապետությունը Ջիմ Թորոսյանի համար նախեւառաջ արվեստ էր», - ասել է Անուշ Տեր-Մինասյանը:

 

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանն ասաց, որ Ջիմ Թորոսյանը մեր ժամանակների մեծագույն վարպետներից էր:

 

«Պետք է հիշենք ու նրա մասին պատմենք երիտասարդներին: Գուցե նրանք չիմանան վարպետի մասին, բայց նրանց տեղեկացնելը՝ մեր պարտավորությունն է», - նշել է Հրաչ Պողոսյանը: Հա հավելել է, որ ամեն անգամ Կասկադով զբոսնելիս չի դադարում որեւէ նոր բան է սովորել:

 

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը խոստովանել է, որ չափազանց մեծ էր պատասխանատվությունը, երբ փոխարինեց Ջիմ Թորոսյանին Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում:

 

«Պիտի փորձեի ամեն ինչ անել, որ չվարկաբեկեի նրա ստեղծած գլխավոր ճարտարապետի հասկացությունը: Նա ոչ մի անգամ չխառնվեց, չխանգարեց աշխատել, հակառակը՝ մենք լավ ընկերներ դարձանք», - ասել է Գուրգեն Մուշեղյանը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 20-ը: Մուտքն ազատ է:

 

Այս հղումով կարող եք կարդալ Կասկադի մասին պատմող նյութը՝ «Երեւան. XX դար» հատուկ նախագծից:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին