Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի եւ քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման եւ օգտագործման ծրագրի հայեցակարգը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ ներկայում քաղաքի պատմական միջավայրի առանձնահատկությունների եւ ինքնատիպության պահպանության, հուշարձանների ամրակայման, նորոգման ու վերականգնման, տեղական նշանակության ճարտարապետության պատմության արժեւորման խնդիրների լուծումը հնարավոր է միայն Դիլիջան քաղաքի զարգացման նպատակով նախատեսվող միջոցառումների իրականացմամբ, որի բաղկացուցիչը քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակումն է:
Հայեցակարգով կապահովվեն հուշարձանների եւ դրանց պատմական միջավայրի պահպանության, հուշարձանների առավել անվտանգ օգտագործման, պատմական քաղաքին բնորոշ պատմագեղարվեստական կերպարի ներկայացման, ինչպես նաեւ քաղաքի նորօրյա զարգացման խնդիրները:
Նախագծի համաձայն`մշակույթի նախարարությունը եռամսյա ժամկետում կառավարությանը պետք է ներկայացնի միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: