«Անկախ գիտական փորձաքննության մասին» օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում - Mediamax.am

3388 դիտում

«Անկախ գիտական փորձաքննության մասին» օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում


Արտակ Դավթյան
Արտակ Դավթյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօր երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ընթացքում խոստացել է, որ «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրինագիծը կընդգրկվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպմանը Արտակ Դավթյանն ասել է, որ ներկայումս օրինագիծը կառավարության քննարկման առարկա է հանդիսանում, որից հետո խորհրդարան կներկայացվի:

 

Նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հարցերից են նաեւ ներկրվող գիտական սարքավորումները ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունը եւ բնական գիտությունների եւ հայագիտության բնագավառներում ասպիրանտական տեղերի ավելացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին