Քլունիները կնվիրաբերեն $ 2 մլն՝ սիրիացի երեխաների դպրոցների համար - Mediamax.am

17086 դիտում

Քլունիները կնվիրաբերեն $ 2 մլն՝ սիրիացի երեխաների դպրոցների համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ջորջ եւ Ամալ Քլունիները հայտնել են, որ 2,25 մլն դոլար կուղղեն Լիբանանում յոթ դպրոցների զարգացմանը, որոնք նախատեսված են երեք հազար սիրիացի փախստականների համար:

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Քլունի ընտանիքի հիմնադրամը:

 

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել մի ամբողջ սերունդ միայն այն պատճառով, որ նրանց բախտ է վիճակվել ծնվել անպատեհ ժամանակ եւ անպատեհ վայրում: Հազարավոր երիտասարդ սիրիացիներ կարող են մեր հասարակության լիիրավ անդամ երբեք չդառնալ: Դպրոցական կրթությունը կօգնի նրանց փոխել սեփական կյանքը», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

Ծրագրին մասնակցում են Google եւ HP ընկերությունները, որոնք կապահովեն կրթական հաստատությունների տեխնիկական հագեցվածությունը: Տրամադրվող միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 3 մլն դոլար:

 

Լիբանանի կրթության նախարար Մարվան Համադեն հայտարարել է, որ Բեյրութը «խորապես երախտապարտ է Քլունի ընտանիքին նման քայլի համար»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Ջորջ Քլունին «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահն է:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Ամալ Քլունիի անվան կրթաթոշակներ լիբանանցի ուսանող աղջիկներին՝ որպես Երախտագիտության կրթաթոշակների մի մաս: Կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում մասնակցելու UWC Dilijan-ի միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին