Երեւանի Թումո կենտրոնը ընդունել է եւս 2 800 պատանի - Mediamax.am

8758 դիտում

Երեւանի Թումո կենտրոնը ընդունել է եւս 2 800 պատանի


Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ընդլայնել է կրթական ծրագրի հասանելիությունը՝ ապահովելով 170 հավելյալ համակարգիչ եւ կենտրոն ընդունելով 2 800 պատանի, ովքեր գրանցված էին սպասման ցուցակներում։

Այժմ նոր ուսանողները եւ նրանց ծնողները անցնում են կողմնորոշիչ հանդիպումների եւ առաջին՝ նախապատրաստական դասերի փուլը։ 

 

«Վերջին տարիներին կենտրոնի գործունեության հանդեպ հետաքրքրության եւ ծրագրին անդամակցել ցանկացողների թվի կտրուկ աճի արդյունքում կենտրոնում գոյացավ բազմաթիվ պատանիների հերթ։ Նոր սարքավորումները ձեռք բերելով եւ կենտրոնի վարչական տարածքների մի մասը կրթական հարթակի եւ դասընթացների սենյակների վերածելով՝ Թումոն մինչեւ 2017-ի ավարտը հնարավորություն տվեց գրանցված բոլոր երիտասարդներին սկսել իրենց կրթական ուղին։ Այսպիսով, այժմ Երեւանի Թումո է հաճախում 10,000-ից ավելի պատանի, իսկ ամբողջ Հայաստանում եւ Արցախում ծրագրի մեջ ներգրավված է մոտ 14,000 ուսանող», - ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին