Հայտնի է Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցչի անունը - Mediamax.am

2222 դիտում

Հայտնի է Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցչի անունը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):

Մեդիամաքսը նշում է, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը 1990 թվականից մինչեւ 2018 թվականի մայիսը զբաղեցնում էր Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդի պաշտոնը:

 

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ծնվել է 1951 թվականին Թուրքիայի Արաբկիր քաղաքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին