Հայաստանում գրիպի համաճարակ չկա - Mediamax.am

5339 դիտում

Հայաստանում գրիպի համաճարակ չկա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանում սուր շնչառական վարակների եւ գրիպի համաճարակ չկա՝ իրավիճակն օրինաչափ է, բնորոշ սեզոնին։

Օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքներով՝ հունվարի 8-ի դրությամբ պոլիկլինիկաներ դիմել է 642 մարդ, սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 597 հիվանդ։

 

Դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում:

 

Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 եւ H3N2 ենթատեսակ) եւ 1%-ը Բ-տեսակներով:

 

Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին