Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել - Mediamax.am

5838 դիտում

Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան մեկ դեպք է գրանցվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր ասել է, որ Հայաստանում H1N1-ով պայմանավորված՝ 2019թ. մահվան մեկ դեպք է գրանցվել:

Նա հայտնել է, որ մահացածը կին է, որը զուգահեռ այլ հիվանդություններ է ունեցել։

 

Հայաստանում գրիպի համաճարակ չկա

 

Արտավազդ Վանյանը հայտնել է նաեւ, որ ներկայում գրիպով ծանր հիվանդներ կան եւ չի բացառել, որ մահվան այլ դեպքեր լինեն։ 

 

«Ներկա պահին հետազոտել ենք մոտավորապես 549 նմուշ, որից 51-ը, այսինքն՝ 9% -ը H1N1 է, 24%-ը՝ այլ շնչառական վարակներ կամ վիրուսներ»,- ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

 

Արտավազդ Վանյանը տեղեկացրել է, որ ներկայում պոլիկլինիկական դիմելիությունը կազմում է մոտ 1251 անձ, նախորդ տարի այս ցուցանիշը 967 էր։ 

 

Ստացիոնար բուժհաստատություններում այսօր բուժվում է 693 հիվանդ՝ 2018-ի 658 հիվանդի համեմատ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին