«Հայերի եւ հրեաների գոյության փորձը» թեմայով համաժողով կանցկացվի - Mediamax.am

2072 դիտում

«Հայերի եւ հրեաների գոյության փորձը» թեմայով համաժողով կանցկացվի


Լուսանկարը` https://www.svoiludi.ru


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 24-27-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կանցկացվի «Մենք կապրենք նաեւ Բաբելոնից հետո. հայերի եւ հրեաների գոյության փորձը» միջազգային համաժողովը։

ԱԳՆ-ում նշել են, որ այն նախաձեռնվել է Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնի եւ Գերմանահայկական միության կողմից՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

 

Եռօրյա համաժողովին ելույթ կունենան մի շարք անվանի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսրայելից եւ այլ երկրներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին