Փելեշյանը հավակնում է փիլիսոփայական գրական մրցանակին - Mediamax.am

1482 դիտում

Փելեշյանը հավակնում է փիլիսոփայական գրական մրցանակին


Արտավազդ Փելեշյանը
Արտավազդ Փելեշյանը

Լուսանկարը` Վահան Ստեփանյան


Երեւան: Մեդիամաքս: Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքն ու դաշտի միասնականության տեսությունը» գիրքն ընդգրկվել է Ալեքսանդր Պյատիգորսկու անվան գրական մրցանակի հավակնորդների ցանկում։

Այս տարի մրցանակին ներկայացված են եղել մեծ թվով ստեղծագործություններ։ 

 

Ժյուրին ընտրել է դրանցից 5-ը, այդ թվում՝ Արտավազդ Փելեշյանի աշխատությանը։

 

 

Ալեքսանդր Պյատիգորսկու անվան մրցանակը շնորհվում է լավագույն փիլիսոփայական ստեղծագործության համար: Մրցույթի մրցանակային ֆոնդը 1 մլն ռուբլի է։ Մրցանակի հաղթողը հայտնի կդառնա 2019թ. հունիսին:

 

Մեկնաբանելով Արտավազդ Փելեշյանի գրքի ներառումը հավակնորդների ցանկում, ժյուրիի նախագահ Քսենիա Գոլուբովիչն ասել է.

 

«Դեռեւս 1970-ականներին Փելեշյանի արտահայտած մտքերն այսօր հաստատվում են նորագույն տեսական ֆիզիկայում, որը պատրաստ է կրկին փոխել մեր «աշխարհի պատկերը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին