“Բանգլադեշցի Համոն” ազատ է արձակվել - Mediamax.am

2094 դիտում

“Բանգլադեշցի Համոն” ազատ է արձակվել


ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Աշոտ Ավետիսյանը, ով հայտնի է "Բանգլադեշցի Համո” մականունով, երեկ ազատ է արձակվել:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, դատախազությունը որոշում է կայացրել փոխել Աշոտ Ավետիսյանի խափանման միջոցը:

 

“Նկատի առնելով այն հանգամանքները, որ տվյալ քրեական գործով անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարվել են, որ նա ունի մշտական բնակության վայր, աշխատանք, երկու անչափահաս երեխա, չկան տվյալներ առ այն, որ կարող է դիմել փախուստի եւ թաքնվել քննությունից, ապա նման պայմաններում հսկողություն իրականացվող դատախազն որոշում է կայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին”,- Մեդիամաքս-ին ասել է Սոնա Տռուզյանը:

 

Կարդացեք նաեւ`  “Մեր Հենոն” ու “Բանգլադեշցի Համոն” :

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին