Ադրբեջանցի ահաբեկիչները սպառնում են քիմիական զենք օգտագործել Եվրատեսիլ մրցույթին - Mediamax.am

5615 դիտում

Ադրբեջանցի ահաբեկիչները սպառնում են քիմիական զենք օգտագործել Եվրատեսիլ մրցույթին


Լուսանկարը` http://www.eurovision.tv


Երեւան: Մեդիամաքս: «Ադրբեջանցի ահաբեկիչները» հայտարարել են, որ մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի իռլանդացի մասնակիցները` Jedward խումբը, լինելու է իրենց թիրախը:

Ինչպես գրում է իռլանդական Independent թերթը, իսլամական «Ադրբեջանցի ահաբեկիչներ» խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրատեսիլի մասնակիցները  “եվրոպացի սրիկաներ” են:

 

Ահաբեկիչները սպառնացել են մրցույթի ժամանակ օգտագործել «դանակներ եւ քիմիական զենք»:

 

Ահաբեկչական խմբի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «եվրոպացի սրիկաների արյունը պետք է թափվի Ալահի կամքով»: Նրանք գտնում են, որ Եվրատեսիլ մրցույթը «մղձավանջ է բոլոր մուսուլմանների համար»:

 

Այս տարի Եվրատեսիլ մրցույթին կմասնակցեն 42 երկրներ: Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին