Երեւանյան դելֆինարիումը փակվում է մինչեւ հոկտեմբեր - Mediamax.am

exclusive
7352 դիտում

Երեւանյան դելֆինարիումը փակվում է մինչեւ հոկտեմբեր


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Երեւանյան «Նեմո» դելֆինարիումում այսօր վերջին ներկայացումներն են լինելու: Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է դելֆինարիումի տնօրեն Լիլիթ Սահակյանը:

Տնօրենը նշել է, որ դելֆինարիումը փակ կլինի մինչ հոկտեմբեր. «Դելֆիններին պետք է տեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն` հյուրախաղերի, հոկտեմբերին կրկին կվերադառնան»,-ասել է նա:

 

Մեդիամաքս-ի հարցին` ո՞ր քաղաքներում են լինելու հյուրախաղերը, Լիլիթ Սահակյանը պատասխանել է` «Դեռ հստակ չէ»: Անդրադառնալով շշուկներին, թե երեւանյան դելֆինարիումում համապատասխան պայմաններ չկան ջրային կենդանիների համար` մեր զրուցակիցն ասել է. «Նման խնդիր չկա: Մեկ տարուց ավել է` դելֆինարիումն աշխատում է, նման խնդիրը, առկայության դեպքում, ավելի շուտ ի հայտ կգար»: Նա նշել է, որ դելֆիններին տեղափոխելը սեփականատերերի ցանկությունն է:

 

Երևանյան դելֆինարիումը պատկանում է ուկրաինական «Ներում» կազմակերպությանը, որը մի շարք դելֆինարիումներ ունի Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքում:

 

«Նեմո» դելֆինարումը գործում է 2010-ի դեկտեմբերից: Դելֆինարիումում այսօր կա 4 դելֆին եւ երկու փոկ:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ բնապահպանական մի շարք կազմակերպություններ պայքարում էին դելֆինարիումի գործունեության դեմ` պահանջելով դրա փակումը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին