Րաֆֆի Գրեգորյանը միացել է «Ավրորա» նախաձեռնության Տնօրենների խորհրդին - Mediamax.am

808 դիտում

Րաֆֆի Գրեգորյանը միացել է «Ավրորա» նախաձեռնության Տնօրենների խորհրդին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը, որն իր գործունեությամբ հայտնի է ԱՄՆ Պետդեպարտամենտում, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում, միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին:

Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում:

 

Շուրջ 25 տարի հակամարտություններին եւ հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո միանալով «Ավրորայի» Տնօրենների խորհրդին՝ Րաֆֆի Գրեգորյանը կներդնի իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:

 

«Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին: Նրա նվիրումը խաղաղության եւ արդարության գործին իսկապես ուշագրավ է: Իր երկրին անձնուրաց ծառայելուց հետո այժմ նա իր անգնահատելի փորձն է բերում «Ավրորա»՝ օգնելու նախաձեռնությանն իրագործել իր համարձակ առաքելությունը: Նա առանցքային դերակատարում կունենա իր հոր ժառանգությունը պահպանելու եւ առաջ մղելու գործում», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը:

 

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ավրորայի» Տնօրենների խորհրդին։ Այս նախաձեռնությանը միանալն ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «Ավրորան» հորս անչափ հոգեհարազատ էր. կարծես՝ տուն վերադարձած լինեմ»,- ասել է նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը Րաֆֆի Գրեգորյանի հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը:

 

 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին