Դիանա Ղազարյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

1692 դիտում

Դիանա Ղազարյան. Իմ տատիկը, իմ պապիկը


Լուսանկարը`


Բացում եմ դուռը, մտնում ներս և միանգամից առնում քո պատրաստած համեղ ճաշի բույրը, ապա լսում. ‹‹Ա՛յ բալա, էսքան ժամանակ խաղում ես, գոնե արի՛ մի կտոր հաց կեր››: Ասում ես ու արագ-արագ սեղան գցում, շարում տեսակ-տեսակ ուտեստները, ստիպում, որ բոլորից փորձեմ, որովհետև սոված եմ… այդպիսին են  տատիկները. գոգնոցի մեջ պահած միակ կոնֆետը իմն է, սեփական ձեռքով այգու մշակած առաջին միրգը՝ նույնպես: Երեկոյան թոռանդ համար հեքիաթ կարդալը գերագույն հաճույքն է քեզ համար, բայց բժշկի դեղատոմսը դժվար է ընթերցել: Հիվանդ ժամանակ տաք շալով փաթաթողնել ես դու, տարբեր խոտաբույսերից  թեյով լավացնողն էլ: Հաճախ էիր հիշում կյանքը ‹‹սովետի›› ժամանակ, որովհետև աշխատանք կար, պապս կար… հա, պա՛պ քեզ չեմ տեսել, չեմ զգացել ծխախոտիդ հոտը, չեմ բռնել չորացած ձեռքդ ու զբոսնել քաղաքի այգիներում, բայց մշտապես զգացել եմ քո ներկայությունը նկարածդ կտավների տեսքով: Քո վրձնով  կերտված մարդիկ վեհ են, հանգիստ, ինչ-որ խորհդավոր լռությամբ համակված.երևի դու էլ ես այդպիսին եղել: Տատս շատ քիչ բան է հասցրել պատմել քո մասին, բայց ամեն անգամ, թոռների համար գուլպա գործելիս, շեշտում էր. «Էս շյուղերը պապդ է սարքել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին