Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ կայացած հանդիպմանը կարեւորել է Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Էրիկաս Պետրիկասը նշել է, որ լիտվական կողմը եւս շահագրգիռ է Երեւանի հետ համագործակցության ընդլայնման հարցում:
Հիշեցնելով, որ Լիտվան առաջինն է ճանաչել ՀՀ անկախությունը 1991 թվականին եւ որ այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը, դեսպանն առաջարկել է Լիտվայում արդեն ավանդական դարձած «Փողոցային երաժիշտների օր» փառատոնն անցկացնել նաեւ Երեւանում:
Տարոն Մարգարյանն ասել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու Երեւանում նման փառատոնի կազմակերպմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: