Քաղաքը պաստառներում․«Ելնում է մի նոր Երեւան» - Mediamax.am

2261 դիտում

Քաղաքը պաստառներում․«Ելնում է մի նոր Երեւան»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Հակոբյանը եւ Արթուր Աթայանը
Աննա Հակոբյանը եւ Արթուր Աթայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զաքար Դեմիրճյանը
Զաքար Դեմիրճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանին նվիրված ու 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրեր մայրաքաղաքում ստեղծված պաստառների ցուցահանդեսը բացվել է հունվարի 15-ին ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում (Մելիք-Ադամյան 2/2)։ Ներկայացված են տարբեր շրջանների լավագույն նմուշները․նպատակն է ծանոթացնել պաստառային արվեստին եւ դրա զարգացմանը։ Ցուցադրությունը տեւելու է մեկ ամիս․ մուտքն ազատ է:

 

«Ելնում է մի նոր Երեւան» խորագիրը կրող ցուցահանդեսում կարելի է տեսնել 1980 թվականի «Կտորմը երկինք», 1977-ի «Նահապետ» եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի, տարբեր ներկայացումների, համերգների պաստառներն ու անմիջապես համեմատել հարակից պատին փակցված ժամանակակից պաստառների հետ։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կշարունակեք զարմանալ նաեւ 60-ականներին քաղաքացուն կրթելու նպատակ ունեցող պաստառների վրա, ինչպիսին է, օրինակ, «Տոնածառը զարդարելիս պահպանեք անվտանգության կանոնները» պաստառը, որտեղ նշվում է 8 կանոն։ Գուցե ոգեշնչվեք նաեւ 1962 թվականի ընտրություններին մասնակցելու խրախուսական պաստառով, որում կինը բռնել է ընտրական բյուլետենը եւ ասում է՝ թող ծաղկի իմ հարազատ քաղաքը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մենք՝ նոր սերունդը «ցինիկ» է, Երեւանին չի վերաբերում այնպես, ինչպես այն ժամանակվա մարդիկ էին վերաբերում, եւ դրանում է կայանում ցուցադրության ամբողջ հրապուրանքը՝ պաստառը մի նոր զգացողություն է բերում մեր «ցինիկ» սերնդին,- Մեդիամաքսի հետ զրույցում ցուցադրությունն այս խոսքերով է բնութագրում համադրող Արթուր Աթայանը եւ հավելում է,- «Շատերն են ասում՝ երբ խորհրդային տարիներին Երեւան են այցելել, այն շատ կանաչ քաղաք էր։ Այսօր տեսնում ենք, որ պաստառներն արձանագրել են դա. քաղաքի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքին, ասես, մի նոր հայացք է ավելանում»։ 

 

Աննա Հակոբյանը եւ Արթուր Աթայանը Աննա Հակոբյանը եւ Արթուր Աթայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ցուցադրված պաստառների մեծ մասն արտացոլում է քաղաքի պատմությունը, մշակութային կյանքը, երեւանցիների առօրյան ու ժամանցը: Թեման հատուկ է ընտրված՝ ներկայացնում են քաղաքի մշակութային եւ սոցիալական ոլորտները, որոնք զգալի տեղ են գրավել երեւանյան պաստառային արվեստում։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ցուցահանդեսը նվիրված է Երեւանի 2800 ամյակին։ Սա ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, որն իրականացվել է համադրողներ Զաքար Դեմիրճյանի եւ Արթուր Աթայանի հետ համագործակցության արդյունքում։ 

 

Պաստառները ձեռք են բերվել Հայաստանի ազգային գրադարանից, Եղիշե Չարենցի անվան արվեստի եւ գրականության, ինչպես նաեւ Երեւանի պատմության թանգարաններից։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նախաձեռնության աշխատանքների մասին խոսելիս արվեստաբան Արթուրն ասում է՝ նրա համար ամբողջովին նոր բացահայտում էր, թե ինչպիսին պետք է լիներ Երեւանը, ըստ մեր նախնիների, պաստառները ստեղծող մարդկանց՝ նկարիչների, խմբագիրների, տպարանում աշխատողների:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Տեսնում ենք, որ 60-ականներին, հստակ ձեւակերպվել էր Երեւանի մի նոր, շատ հետաքրքիր կերպար, որտեղ ծառեր են տնկում, շենքեր են կառուցվում, որտեղ բնությունն ու մարդը իրար կողք կարող են հանգիստ գոյատեւել, իրար չվնասել։ Պետական մակարդակով մարդիկ ուզում էին, որ քաղաքում այս ամենը լինի ավելի ներդաշնակ, եւ դա շատ ոգեւորիչ է»,- ասում է Արթուրը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ցուցադրված բոլոր գործերը համադրողները ֆանտաստիկ են համարում, ընդգծում են՝ շատ հետաքրքիր է այն համեմատել ժամանակակիցների հետ, որոնք ամբողջությամբ հակառակ գործընթացն են ներկայացնում․ ըստ նրանց, դրանք ոչ թե կերտում են քաղաքի, մեծ ու միասնական Երեւանի կերպար, այլ հակառակը՝ ապակառուցում են՝ նոր իմաստներ գտնելով։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Խորհրդային միության մասին մենք շատ տարբեր բաներ ենք լսում, չի կարելի միանշանակ կարծիք հայտնել, բայց հիմա ձեւավորվում է այն գիտակցումը, որ նկարիչը, պաստառները նկարելիս, իրոք երազել է ծաղկող, կանաչ Երեւանի մասին, կամ երազել է կառուցվող քաղաքի, ապահով Երեւանի մասին, այն Երեւանի, որտեղ մարդիկ իրար հարգում են։ Մտածում ենք՝ Խորհրդային Միությունը ի՞նչ պետք է լինի որ, բայց արի ու տես, որ թերագնահատած Խորհրդային Միությունն իրականում շատ հետաքրքիր պատկերացում ուներ, թե ինչպիսին պետք է լինի մեր քաղաքը»,- մեզ հետ զրույցում ասում է Արթուրը։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ցուցասրահում ներկայացված են նախախորհրդային շրջանի թատերական եւ համերգային ազդագրեր, խորհրդային շրջանից՝ սոցիալական եւ կրթական պաստառներ, ֆիլմերի, ցուցահանդեսների ազդագրեր եւ պարզապես Երեւանին նվիրված պաստառներ։ Առանձին մեկ ամբողջական պատի վրա էլ փակցված են հայկական ժամանակակից պաստառային արվեստի օրինակներ: 

 

Զաքար Դեմիրճյանը Զաքար Դեմիրճյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ցուցադրությունը շարված է ըստ ժամանակագրության, որպեսզի երեւա նաեւ դրանց զարգացումը։ Համադրողներն ասում են՝ կկազմակերպեն հանդիպումներ, կկիսվեն իրենց փորձով ու կպատմեն ծրագրի պատմության մասին: Արթուրը վստահեցնում է՝ եթե մի հանգիստ օր գնաք ու շրջեք սրահում, կհամոզվեք, թե ինչպես է պաստառը խոսում, կունենաք նաեւ նոստալգիկ, նոր ու ջերմ զգացողություններ։ 

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին