Armenia Grateful 2 Rock
 

 
 Իէն Գիլլան եւ Թոնի Այոմի
 Իէն Գիլլան եւ Թոնի Այոմի
 Դաունսը եւ Գիլլանը մամլո ասուլիսին
Այոմին եւ Քեշը մամլո ասուլիսին
Մամլո ասուլիս
Գյումրիի երաժշտական դպրոցում
Իէն Գիլանը Գյումրիի երաժշտական դպրոցի աշակերտների հետ
Թոնի Այոմի
Հյուրերւը Երեւանի կոնյակի գործարանում
Ցեղասպանության թանգարանում
2009 թ-ին Մեդիամաքս ընկերությունն իրականացրեց Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) բացառիկ նախագիծը:

Նախագծի հիմնական նպատակը Rock Aid Armenia (“Ռոքն օգնում է Հայաստանին”) նախագծի մասնակիցներին երախտագիտություն հայտնելն էր: Rock Aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի ռոք-աստղերը 1989 թվականին ձայնագրել էին Deep Purple խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ թողարկել էին հատուկ Earthquake Album-ը, որի վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղարկվել էին Հայաստան` 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած գոտուն:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագիծը կյանքի կոչելու նպատակով 2009թ. փետրվարին Մեդիամաքսը համագործակցության համաձայնություն ձեռք բերեց ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության նախագահ, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դիի հետ:

Նախագիծը ստացավ ՀՀ նախագահի Աշխատակազմի եւ կառավարության աջակցությունը: Որպես նախագծի գլխավոր հովանավոր հանդես եկավ “ՀայՌուսգազարդ” ընկերությունը, նախագծի հովանավորն ու պաշտոնական ավիափոխադրողն էր BMI ավիաընկերությունը: Նախագծի գործընկերներն էին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցը եւ Երեւանի կոնյակի գործարանը:

“Հայաստանը շնորհակալ է ռոքին” նախագծի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. հուլիսին հրամանագրեր ստորագրեց Rock Aid Armenia նախագծի ամենաակտիվ մասնակիցներին “Հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերած զգալի եւ շարունակական աջակցության համար” Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

ՀՀ Պատվո շքանշանով պարգեւատրվեցին.

- “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի կազմակերպիչ, ավստրալիական Do Something բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին;
- Deep Purple ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը;
- Black Sabbath ռոք-խմբի կիթառահար Թոնի Այոմին;
- Asia ռոք-խմբի դաշնակահար Ջեֆրի Դաունսը;
- Queen ռոք-խմբի կիթառահար Բրայան Մեյը;
- Pink Floyd ռոք-խմբի կիթառահար Դէվիդ Գիլմորը:

2009թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Rock Aid Armenia նախագծի մյուս մասնակիցներին “Վարչապետի հուշամեդալ” շնորհելու մասին:

Պարգեւատրվածների թվում են.

Բրայան Ինո` աշխարհահռչակ երաժիշտ եւ պրոդյուսեր, “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագրի շրջանակներում լույս է ընծայել Ջիվան Գասպարյանի ձայնապնակը; Անթեա Նորման-Թեյլոր` Բրայան Ինոյի կինը, ակտիվ մասնակցել է Ջիվան Գասպարյանի ձայնապնակի լույս ընծայմանը; Ջոն Լորդ` “Դիփ Փարփլ” խմբի հիմնադիր անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Ռոջեր Գլովեր` “Դիփ Փարփլ” խմբի անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Իէն Փեյս` “Դիփ Փարփլ” խմբի անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Բրյուս Դիքինսոն` “Այրոն Մեյդեն” խմբի հիմնադիր անդամ; Ռոջեր Թեյլոր` “Քուին” խմբի հիմնադիր անդամ, Ռիտչի Բլեքմոր` “Դիփ Փարփլ” խմբի հիմնադիր անդամ, Smoke on the Water երգի համահեղինակ; Ալեքս Լայֆսոն` “Ռաշ” խմբի անդամ; Քրիս Սքվայր` “Յես” խմբի հիմնադիր անդամ; Փոլ Ռոջերս` “Ֆրի”, “Բեդ Քոմփանի” խմբերի անդամ; Քիթ Էմերսոն` “Էմերսոն, Լեյք ընդ Փալմեր” խմբի հիմնադիր անդամ; Ռոջեր Դոլթրի` “Հու” խմբի հիմնադիր անդամ; Բրայան Ադամս` երաժիշտ; Ջոն Մաքինրոյ եւ Փեթ Քեշ` աշխարհահռչակ թենիսիստներ, 1991թ. “Ռոքն օգնում է Հայաստանին” ծրագրի շրջանակներում մասնակցել են “Լեդ Զեփելին” խմբի “Ռոք-ն-Ռոլլ” երգի քավեր-տարբերակի ձայնագրմանը:

2009թ. հոկտեմբերի 1-ին Մեդիամաքսի հրավերով Երեւան ժամանեցին Էին Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսը, Փեթ Քեշը եւ Ջոն Դին: ՀՀ կառավարության շենքում կայացավ պարգեւների հանձնման պաշտոնական արարողությունը. երկրի ղեկավարի անունից պարգեւները հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Լինելով այս մարդկանց մեծ երկրպագուն, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ երբեւէ հնարավորություն կունենամ հանձնել իրենց այս պարգեւները: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է”, - խոստովանեց Հայաստանի վարչապետը:

Այցի շրջանակներում ռոք-աստղերը այցելեցին երկրաշարժից ամենաշատը տուժած Սպիտակ եւ Գյումրի քաղաքներ, եղան Գեղարդի եկեղեցում, Հայոց ցեղասպանության թանգարանում եւ Երեւանի կոնյակի գործարանում:

Հոկտեմբերի 2-ին աստղերը “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում հանդիպեցին իրենց ավելի քան 500 երկրպագուներին: Հանդիպման շրջանակներում կայացավ Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսի պրեմիերան եւ Making Smoke on the Water վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Smoke on the Water երգի քավեր-տարբերակի ռեմիքսը վաճառքի կհանվի iTunes ինտերնետ-խանութում, եւ ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը, որը 20 տարուց ավելին տեղակայված է ժամանակավոր կացարաններում: Աստղերն անձամբ եղան վերոհիշյալ դպրոցում եւ ծանոթացան դրա վիճակին:

Հոկտեմբերի 2-ին Երեւանում հանդես գալով մամուլի ասուլիսում` Թոնի Այոմին հանդես եկավ Black Sabbath ռոք-խմբի հիթերից մեկի ռեմիքսի ձայնագրության նախաձեռնությամբ, որի վաճառքից ստացված ողջ հասույթը նույնպես կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը:

 
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am