«Երանի՜ նրանց, որ հալածվում են
արդարության համար,
որովհետև նրանցն է երկնքի
արքայությունը»
Հովհ. Ե. 10
Աշխարհում տեղի են ունենում պատերազմներ, հակամարտություններ, որոնց զոհն են դառնում բազմաթիվ մարդիկ, իրենց ծնողներին են կորցնում շատ երեխաներ: Այդ երեխաները իրենց գոյությունը պահպանելու համար ընկնում են կյանքի հորձանուտը մի մասը սկսում է թմրանյութ օգտագործել և խորտակել իրենց կյանքը: Այդ երեխաները արդեն իսկ մանկություն չունեցող մարդիկ են, որոնց կյանքի գեղեցիկ ուղին ընդհատել է ինչ-որ մի արյունոտ ձեռք, կամ ինչ-որ մի պատահար: Նրանք կյանքի լուսանցքը ընկած մարդիկ են…
Սիրելի՛ Մարգարիտ, ես հասկանում եմ, որ հեշտ չի եղել Ձեր կյանքը, բայց նաև հիանում եմ այն կամքի ուժով, որը Դուք ունեք: Երջանիկ է այն մարդը, ով երջանկացնում է ուրիշներին: Դուք այն նվիրյալն եք, որ վտանգելով Ձեր կյանքը փրկում եք ուրիշինը: Աստված մարդուն կյանք է տալիս, Դուք օգնում` պահպանել այդ կյանքը:
Հեշտ չի եղել իմ ժողովրդի ճակատագիրը, դարերի ընթացքում այն շատ արհավիրքներ է տեսել` կոտորածներ, գաղթ… Հայ ժողովուրդը երախտապարտ է դանիացի Քարեն Եփփեին, ով իրեն նվիրել է հայ գաղթականներին փրկելու գործին: Ես հասկանում եմ, որ եթե այն ժամանակ շատերը կատարեին նման գործ արևմտահայության զգալի մասը կփրկվեր:
Ձեր երկուսի կատարած գործը ապացույցն է եղել, որ աշխարհի խիղճը չի մեռել, այն արթուն է…
Աստված այնքան շատ է սիրել մարդուն, որ նրան ստեղծել է իր նմանությամբ, նրան կյանք է տվել, սակայն ո՞վ է իրավունք տվել հասարակ մահկանացուին որ, խլում է իր նմանի կյանքը: Ոչ մեկը չի կարող ասել թե ինքը առավելություններ ունի մյուս մարդկանց նկատմամբ, հաշվի չի առնվում նաև կրոնական պատկանելությունը և ռասսան, բոլորը հավասար են…
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: