4032 դիտում

Անուշ Մնացականյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Ծովից մի Մարգարիտ ցամաք է ընկել։  Ծովն իր ամենաՄարգարտին կորցրեց, մարդը՝ գտավ․․․ Ցամաք է ընկել ծովի ամենասիրառատ ու ամենախղճառատ Մարգարիտը։

Սեր, որը վեր է բոլոր արգելքներից։  Կին, ով, իր յուրաքանչյուր ապրող բջիջը վտանգի ենթարկելով, ապացուցել է այդ խոսքի ճշմարտացիությունը։  Մարգարի՛տ Բարանկիցե, ես հավատում եմ սիրո քո ուժին, քո շնորհիվ հավատում եմ, որ սերը գերմարդկային ուժ ունի։  20․000 որբ և կարիքավոր սրտեր քո սրտի մեծության շնորհիվ կանգ չեն առել։  Դու, իրոք, աշխարհի քաղաքացի ես, աշխարհին քեզ պես քաղաքացիներ շատ են պետք։  Բոլոր անխիղճների խղճերը գումարվել իրար ու քո մարմնում են վերածնվել։  Դու հերոս կին ես, որովհետև հավատարիմ ես եղել ու հավատարիմ կաս սիրո քո կանչին։  Փափկասուն կնոջ պես քեզ չես կորցրել անգամ մարդու կտրած գլուխ տեսնելիս, այլ պայքարել ես, որ մյուս մարդկային գլուխները նման ոճիր չտեսնեն։  Ես հավատում եմ քեզ, Մարգարիտ Բարանկիցե։  Քո սիրո կանչը երբեք չլսված չի մնում, իսկ քո սիրո ուժը անասելի մեծ է։  Քո սիրո պես սերեր պետք են աշխարհին՝ ավելի սիրառատ դառնալու համար։ 

Երանի ոչ մի երեխա աշխարհից որբացած չմնա․․․ Իսկ կարիքավոր մանկանն ապավեն դառնալու առաքելությունդ էլ թող հարատև մնա ու վարակի աշխարհի շատ քաղաքացիների։  Այդ վարակը կկոչենք Մարգարտավարակ․․․ Դա կլինի աշխարհի միակ վարակը, որի տարածումը կծնի բարություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am